Ջեկոյի արկածները

Մի անգգամ տատիկը Ջեկոյին տարավ զամբյուղով խանութ։ Ճանապարհին Ջեկոն կատու տեսավ և թռավ զամբյուղից տատիկը վազել չեր կարող դրա համար օգնություն կանչեց։ Ջեկոն փախավ կատուի ետևից։ Երկնքից ինքնաթիռ կար որը անսարքության պատճառով ընկավ և կոտրվեց։ Կատուն վազեց ինքնաթիռի ուղղությամբ Ջեկոն էլ նրա ետևից։ Ջեկոն տեսավ նարդականց և վերցրեց մեկի կոշիկը, նա վզեց տատիկի մոտ և ցուց տվաց կոշիկը, տատիկը շուտ հասկացավ ինչ է պատահել և զանգահարեց 1-02։ Ոստկանությունը շուտ հասավ և զանհարեց 1-03։ Շտապօգնությունը եկավ և տարավ մարդկանց։ Այսպիսին էր հերոս Ջեկոն։

Փոքրիկ Իշխան

Առավոտյան արթնանալով, լվացվելով ու քեզ կարգի բերելով անմիջապես պետք է կարքի բերես քո մոլորակը։

Իրոք որ բոլոր մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են։

Երբ շատ ես ուզում սրամտել երբեմն ակամայից մի փոքր ստում ես։

Մենք պատասխանատու ենք նրանց առաջ ում ընտելացնում ենք։

Գարուն բերող ձիծեռնակը

Կար մի ծիծեռնակ ապում էր մի ծեր մարդու կտուրին։ Ամեն տարի վերադառնում էր իր բույնը վերանորոգում։ Ծերուկը լավ չեր տեսնում, և միայն ծիծեռակի ծլվլոցով էր հասկանում, որ գարունը եկել է։ Մի տարի էլ ծիծեռնակը այնքան ծեր էր, որ չվերադարծավ, իսկ պապիկը չհասկացավ, որ գարուն է, և եկավ մի ուրիշ ծիծեռնակ։

Տաս հետաքրքիր փաստ ծիծեռնակի մասին

Կա ծիծեռնակի 76 տեսակ։

Ծիծեռնակների կոպերը կանաչ են։

Ծիծեռնակները չվող թռչուններ են։

ՈՒտում են միայն միջատներ։

Կյանքի 95 տոկոսը թռիչքի մեջ է։

Արագությունը կարող է հասնել 120 կմ-ժամ։

Մարդիկ ծիծեռնակների օգնությամբ որոշում են օրվա եղանակը։

Եթե ծիծեռնակները բարձր ուրեմն արևոտ եղանակ է լինելու։

Բույնը ափսենման է սարգում են ցեխից ու ճյուղերից, իր թքով ամիացնում է բույնը։

Մայիս-հունիս ամիսներին դնում են 4-6 կարմրագոռշ ձու։

Ճամփորդություն դեպի ժողովրդական արվեստի թանգարան

Թանգարանում տեսանք հին փայտե սկուտեղներ, տպիչներ սպիտակ շորերի վրա նախշեր տպելու համար, գդալամաններ։ Հնում տուն երբ տուն մարդ էր գալիս հետը իր գդալը տանում էր, իսկ եթե նոր երեխա էր ծնվում փոքր գդալ էր ավելանում գդալամանում։ Մի մեծ գդալի վիա պատկերված էր Թումանյանի հեքիաթները։ Այնտեղ երազանքի աթոռ կար որի վրա ես նստեցի և երազանք պահեցի։ Այնտեղ կար տարազներ։ Մեծ կարասի շուրջ տեսանք վոսկեջրած գոտիներ։ Տսանք աղամաններ, ծխախոտի տուփ, կեղծ մրգեր։ Ցտեսություն։

Չարի վերջի նոր ավարտ

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն, 

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։ 
– Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ, 
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնաք, 
Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն. 
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
– Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է, 
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։ 
Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու, 

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
– Երեք հատ ձագ, աղա Աղվես։
– Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։ 
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղկես ինձ մոտ։ 

Ձգի շուտով մի հատը ցած, 
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
– Վա՜յ, չկտրես,

Աստված սիրես,
Էս մինն ահա 
Տար քեզ ծառա, 
Միայն թե էդպես 
Մի ջնջիլ մեզ 

Բնով – տեղով,
Ամբողջ ցեղով։ 
Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։ 
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
– Վայ – վա՜յ, դու – դո՜ւ, 

Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում, 
 Ո՞ր անտառում, 
Ո՞ր թփի տակ 
Կորար մենակ… 

– Վայ – վա՜յ, դու – դո՜ւ, 
Իմ խեղճ կուկու… 
Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
– Էս սարը իմն է, 

Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա, 
Փչակում՝ մի բուն, 
Էս ո՞վ է եկել 
Տիրացել թաքուն։ 

Ախ դու Կկու, հիմար Կկու, 
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
– Երկու հատ ձագ, աղա Աղվես:
– Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լցնես ամբողջ կկուներո՞վ…
Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,

Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
– Վա՜յ, չկտրես,
– Աստված սիրես,
– Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:
–  Վայ – վա՜յ, վույ – վո՜ւյ,
Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի…
Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն:

Էս միջոցին – ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կկվի լացի ձայնը:
– Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կկու քուրիկ:
– Ինչպես չլամ, ա՛ սանամեր.
Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ:
– Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
Ինչպես իզուր խաբվել ես դու
.Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը – երեկ,

Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…
Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի գնա:
Էսպես ասավ Ագռավն ու թռավ գընաց:
Ահա կրկին
Աղվեսն եկավ:
– Էս սարը իմն է,
 Էս ծառը իմն է…
 Հազիվ էր ասել, Կկուն բնից գլուխը հանեց՝
– Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կտրես:

– Ո՞վ ասավ քեզ:
– Ագռավն ասավ:
– Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ:
Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է:
Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
– Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
Աղվես աղա…
 – Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
– Վա՜յ, քեզ մեղա,
Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քրքըի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի:
Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին
Գանձը կորչի հողի տակին:
Արի գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

– Գնա՛նք, ասավ Աղվեսը:
Թե կլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին: Վերևից թռչելիս
Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը:
Աղվեսին տարավ, տարավ, դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
– Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին:
Աղվեսը խեղդվելով սկսավ խռխռալ.

Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՜ս…
Ա՜խ, անիրա՜վ
Դու սև Ագռավ…
Ինչքան էլ որ լինիս զգույշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված, Աղվես աղա,
 Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ: 

Աղվեսը ետ վերադարձավ։

Մեղա եկավ։

Ներեղություն խնդրեց և ճուտիկներին հետ տվեց։

Պարզվում է ճուտիկներին չէր կերել, այլ կուլ էր տվել։

Նամակ Ձախորդ Փանոս

Բարև Փանոս։ Ես շատ եմ նեղվում քո ձախորդոււթյուններից։ Ես ուզում եմ քեզ օգնել։ Ես քեզ հետ կգամ անտառ, միասին փայտ կկտրենք, կբարձենք սայլը, միասին բադ կորսանք առանց ձախորդությունների։ Ախր ով է կացնով բադ որսում։